National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.08.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Թագուհի Թովմասյանի թեկնածությունը
1 / 13

Օգոստոսի 12-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու  համար առաջադրեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի թեկնածությունը: Արթուր Վանեցյանը նախ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցությանը՝ Դոնթի բանաձեւով իրենց հասանելիք պաշտոնը «Պատիվ ունեմ» խմբակցությանը զիջելու համար, ապա ներկայացրեց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին:

Իր ելույթում Թագուհի Թովմասյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններին իր թեկնածությունն այդ կարեւոր պաշտոնում  առաջադրելու համար: «Վստահեցնում եմ ձեզ, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում իմ լիազորությունների շրջանակում, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության  գործիքակազմի կիրառմամբ առավելագույնն եմ ներդնելու մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին  անդրադառնալով՝ Թագուհի Թոմվասյանն ընդգծեց,  որ ընտրվելու դեպքում իր ուշադրության կենտրոնում է լինելու բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝  զինծառայողների,  երեխաների ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը: «Ցանկացած անարդարություն պիտի անարձագանք չմնա»,-եզրափակեց Թովմասյանը: